Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արփինե Հովհաննիսյան. Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձևաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն

Արփինե Հովհաննիսյան. Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձևաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն
07.06.2018 | 23:16

Խոսքն իսկապես վերադառնալու արժեք ունի` ԱԺ ամբիոնից հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ընտրություններն արտացոլել են հայ ժողովրդի կամքը, և խորհրդարանական բոլոր ուժերն ընդունել են արդյունքները:

«Մեղադրանքները ուղղված են միջազգային կազմակերպությունների՞ն նաև, նրանք է՞լ են խեղաթյուրել»,- հարցրեց Հովհաննիսյանը: ԱԺ փոխնախագահը նշեց, որ հիմնական նպատակը, որը կարմիր թելի նման անցավ կառավարության ծրագրի միջոցով, ելույթներում, այն էր, որ փաստաթուղթն ունի նպատակ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: «ՀՀԿ-ն պատրաստակամ է մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, դրանք կատարելու աշխատանքներին, ավելին՝ պատրաստ ենք քննարկել ցանկացած թեմա: Միևնույն ժամանակ ողջամիտ ակնկալիք ունենք՝ ԸՕ ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձևաչափով, որով ընդունվել է ներկա ընտրական օրենսգիրքը: Կան ֆիքսված մոտեցումներ, որ ԸՕ-ն ընդունվել է ներառական -թափանցիկ, բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, եղել է քաղաքական կոնսենսուսի արդյունք: Պահանջվող 63 քվեի փոխարեն այն ընդունվել է 100-ից ավել ձայներով»,- նշեց Հովհաննիսյանը: Խորհրդարանի փոխնախագահն ասաց, որ գործող Ընտրական օրենսգիրքը պատշաճ հիմք է ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար: Այս չափանիշից հետ կանգնելը, Արփինե Հովհաննիսյանի խոսքով, կլինի նահանջ:

Դիտվել է՝ 4520

Մեկնաբանություններ